Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի քանի օրենքներ, տեղեկացնում է նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքներին: