Մեր տեղեկություններով' խուլիգանության և ուրիշի խոշոր չափերի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Արամ Մուղալյանը, ով, ավելի կոնկրետ, մեղադրվում է ուրիշին պատկանող խոտի դեզը այրելու համար, այսօրվանից հացադուլին զուգահեռ նաև ջրադուլ է հայտարարել: Այս քրեական գործով անցնում են նաև Մուղալյանի երեք ընկերները:

Այն պարագայում, երբ ակնհայտ հանցագործություններ կատարած անձիք հայտնվում են անազատության մեջ, և թեթև հանցանքների համար մեղադրվող անձիք ամիսներով պահվում են կալանքի տակ, հասարակության հավատը կորչում է հայրենի արդարադատության հանդեպ: Պետությունը իր քայլերով նմանատիպ անձանց մղում է ծայրահեղ քայլերի, որովհետև մեր երկրում երբեք հանցանքն ու պատիժը համարժեք չեն լինում:

իսկապես խորը մտորելու թեմա'նորանշանակ գլխավոր դատախազի համար: