Այսօր Մեքսիկայի Տեպետոնգո քաղաքում սարսափելի դեպք է տեղի ունեցել: Երկրի քաղաքպետ Ֆիլեմոն Կառլոսը աշխատակիցների աչքի առաջ սպանել է ինքն իրեն: Առավոտյան, սովորականի պես  աշախատանքի գալով, քաղաքապետը գնացել է հասարակական կարգուկանոնի համար պատասխանատու բաժին: Լրատվամիջոցներից մեկի փոխանցմամբ ` ոստիկաններից պահանջել է նրանց անձնական զենքը` իբր ստուգելու համար: Վերցնելով զենքը` ինքնասպան է եղել: 

 

Քաղաքապետը տեղում մահացել է: Առայժմ անհայտ են ինքնասպանության բուն պատճառները, սակայն, ինչպես գրում է հայկական մեկ այլ լրատվամիջոց, հատուկ հաննձնաժողով է ստեղծվել` միջադեպը  հետաքննելու համար: 

 

Տեղեկություններ կան այն մասին, որ չի բացառվում, թե քաղաքապետը  ներգրավված է եղել բարդ կոռուպցիոն սխեմայի մեջ:

 

Հայտնի է,  որ մի քանի տարի առաջ առևանգվել է Ֆիլեմոն Կառլոսի  որդին, և նրա ազատ արձակման դիմաց փրկագին է վճարվել: