Ազգային ժողովում այսօր ավարտվեց Գլխավոր դատախազի նշանակման հարցի քննարկումը:

 

Դատախազի ընտրությունը ԱԺ-ում տեղի կունենա այսօր' 13:30-ից մինչև 14:15-ը:

 

Նշենք, որ Գլխավոր դատախազի պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջադրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը: