ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ ինչպես ինքը, այնպես էլ' ողջ խմբակցությունը, դրական է վերաբերվում Գևորգ Կոստանյանին Գլխավոր դատախազ նշանակելուն:

«Իհարկե, պետք է շանս տալ, որ մարդն աշխատի: Բոլոր այն անցած խնդիրները, որ եղել են, առաջ են բերվել և հույս ունենք, որ նոր ժամանակներում բավականին բաներ ճիշտ ուղղությամբ կգնան»,-ասաց Մելքումյանը:

Նշենք, որ Գլխավոր դատախազի պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջադրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը: