168.am Հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցավ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման մասնակից ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների նիստը: Նիստը բացեց և մասնակիցներին ողջունեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Ելույթի համար խոսքը տրվեց «Կանալ-Կովկաս» լոկալ կանխարգելիչ միջոցառման Միջազգային կոորդինացիոն շտապի օպերատիվ կառավարման ղեկավար, ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների Կոորդինացիոն խորհրդի քարտուղար, Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության վերահսկման Դաշնային ծառայության միջազգային-իրավական դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Ալյոնկինին: Շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը ջերմ ընդունելության և կանխարգելիչ միջոցառման տեխնիկական ապահովման համար՝ Սերգեյ Ալյոնկինը ներկայացրեց նիստի մասնակիցներին: ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչները հանդես եկան ազգային միջգերատեսչական շտաբների պատրաստականության աստիճանի և օպերատիվ գործողությանը մասնակցելու ձևաչափերի վերաբերյալ զեկույցներով: Ելույթ ունեցողներն անդրադարձան թմրամիջոցների անօրինական շրջանառության՝ որպես ոչ միայն տարածաշրջանային, այլև անդրազգային հանցավորության չափազանց վտանգավոր տեսակի մարտահրավերներին և ընդգծեցին դրանց համատեղ ուժերով հակազդելու անհրաժեշտությունն ու արդյունավետությունը: Ելույթ ունեցան՝ ՀԱՊԿ քարտուղարությունից՝ Միխայիլ Մելիխովը, Հայաստանի Հանրապետությունից՝ Վարդան Գևորգյանը, Բելառուսի Հանրապետությունից՝ Ալեքսանդր Վիսոցկին, Ղազախստանի Հանրապետությունից՝ Եռլան Ուատաևը, Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռասուլ Տուրգանովը, Տաջիկստանի Հանրապետությունից՝ Թոջիդդին Նասրիդդինովը, Ռուսաստանի Դաշնությունից՝ Իվան Վոզնեսենսկին, ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային կոմիտեից՝ քննչական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Ներսես Միրզոյանցը: Կանխարգելիչ գործողությանն իրենց ձևաչափի և Միջազգային կոորդինացիոն շտաբին ամենօրյա տեղեկատվություն ներկայացնելու կարգի վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես եկան դիտորդներ Օլեգ Շչերբինինը (Եվրասիական խմբի ներկայացուցիչ) և Անաստասիա Դերժիցկայան (Ռուսաստանի Ինտերպոլի ներկայացուցիչ): Նիստին մասնակցում էին նաև ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի, Արտաքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Պետեկամուտների կոմիտեի, Գլխավոր դատախազության, Կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետությունում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ներկայացուցիչներ: Նիստի մասնակիցների ստորագրմանը ներկայացվեց թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման անցկացման և Միջազգային կոորդինացիոն շտաբի գործունեության կազմակերպման վերաբերյալ որոշումը, համաձայն որի՝ Միջազգային կոորդինացիոն շտաբի գործունեությունը ղեկավարելու է ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների Կոորդինացիոն խորհրդի նախագահ Վիկտոր Իվանովը, իսկ Միջազգային կոորդինացիոն շտաբի կառավարումը՝ Կոորդինացիոն խորհրդի քարտուղար Սերգեյ Ալյոնկինը և նրա տեղակալ՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Գևորգյանը: Նիստի մասնակիցների տրամադրության տակ էին նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և Կոորդինացիոն խորհրդի նախագահի կողմից հաստատված՝ «Կանալ-Կովկաս» լոկալ կանխարգելիչ գործողության պլանը, որն ամփոփում է գործողության օպերատիվ մտահղացումը, նախապատրաստման և իրականացման միջոցառումների ցանկը, ինչպես և գործողության արդյունքների ամենօրյա հաշվետվությունների աղյուսակները: Գործողության կազմակերպման և անցկացման, ինչպես և հաշվետվությունների վերաբերյալ օպերատիվ դիրեկտիվները հրապարակեց ԿՀԴՊ ԳՎ պետի առաջին տեղակալ Վարդան Բադասյանը: Նիստի ավարտին ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը և շնորհակալություն հայտնելով ՀԱՊԿ անդամ-պետությունների ու դիտորդ երկրների ներկայացուցիչներին՝ հաջողություն մաղթեց հետագա աշխատանքում: Խորհրդակցության ավարտից հետո օպերատիվ կառավարման աշխատանքը տեղափոխվեց հրամանատարական կետ, որը տեղակայված է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում: «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման մասնակիցները ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված հայ ոստիկանների հուշակոթողին: Գործողության կազմակերպման և անցկացման, ինչպես և ամենօրյա հաշվետվությունների վերաբերյալ օպերատիվ դիրեկտիվները հրամանատարական կետից, նախապես համաձայնեցված կապուղիներով, ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների կողմից փոխանցվեցին ազգային միջգերատեսչական շտաբներին:
ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների նիստ Երևանում
18:52 - 1.Հոկտեմբեր.2013
Աղբյուր՝
http://168.am/2013/10/01/282845.html
Առաջարկում ենք նաև
05/02/15 20:50
ՀԱՊԿ անդամ-պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների նիստ Երևանում (տեսանյութ)
24/11/23 17:45
Ի տարբերություն ՆԱՏՕ-ի` ՀԱՊԿ-ն գործնականում է ապացուցել անդամ պետությունների անվտանգությունն ապահովելու կարողությունը
21/06/23 10:27
ՀԱՊԿ նեղ կազմով նիստում Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում վերջին իրադարձություններին
05/11/19 11:37
ՈՒՂԻՂ. վարչապետը հանդիպել է ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հետ:
14/08/18 16:01
Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը
03/05/17 11:54
Խաչատուրովն առաջնահերթ է համարել ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության ամրապնդումը
05/02/15 21:28
Երևանում կայացել է ՀԱՊԿ երկրների անօրինական միգրացիայի դեմ պայքարի մարմինների ղեկավարների խորհրդի նիստը
Ամենադիտված
11:20
Լույս չի լինի
Լրահոս
14:43
Տավուշի անվտանգության գոտու մի հատված Նիկոլն այսօր փլուզելու է. սահմանազատումը տարածք հանձնելն է. Վարուժան Գեղամյան
14:03
Գործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ. դեմ ենք դրան. «Բարձունք» կրթական շարժում
13:59
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին
13:34
Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել (տեսանյութ)
10:15
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
09:52
«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում....
09:15
«Հրապարակ»․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից
09:10
«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»
09:06
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին
08:45
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
08:40
Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»
08:05
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել
14:43
Փոքր քայլերով փոխադարձ վստահությունը կարևոր է. Վարդանյանը՝ Տավուշի հատվածում սահմանազատման համաձայնության մասին
14:10
Դեռ ժամանակ կա, շատ բան կարող է փոխվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին
14:00
Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թեւանյան