Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ով Աղվան Հովսեփյանի հայրենակիցն է, Գևորգ Կոստանյանի ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակմանը նորմալ է վերաբերում: Էլեկտրոնային լրավտամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ կարևորը պաշտոնյան համապատասխանի իր պաշտոնին: 

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի այդքան գովերգված Կոստանյանից, ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքել է, որ ոչ մի ակնկալիք  չունի: Կցանկանար, որ աշխատանքը բավարարեր ու վեց տարի հետո պարզ ճակատով կանգներ խորհրդարանի առջև: