Սաուդյան Արաբիան պատրաստվում է արմատական իսլամի՝ սալաֆիզմի քարոզիչներ ուղարկել Սիրիա՝ ապստամբների միջև քարոզչական աշխատանքներ տանելու համար։

Reuters փոխանցմամբ, Էր–Րիադը կարող է Սիրիա ուղարկել մի քանի հարյուր սալաֆիների։ Ավելի վաղ Սաուդյան Արաբիան, չնայած սիրիական ճգնաժամին արտաքին ռազմական միջամտության հետաձգմանը, հայտարարել էր, որ շարունակելու է օգնել ապստամբներին զենքով ու գումարով։

Սիրիայում միսիոներական աշխատանքը, հավանաբար, կապված է նաև սիրիական ընդդիմության շարքերում ներքին ճգնաժամի հետ։ Սիրիական իսլամիստներն ու չափավոր ծայրահեղական ընդդիմադիրները բաց առճակատման են դուրս եկել, որը տեղճտեղ նաև զինված բախումների է վերածվել։

Սաուդիտներն, այսպիսով, փորձ են անում համախմբել սիրիական ապստամբներին մեկ առանցքի շուրջ, ինչպես նաև ուժեղացնել սեփական ազդեցությունը չափավոր ծայրահեղականների շրձանակներում։