Հայաստանի որոշումը՝ անդամակցել Մաքսային միությանը, գիտակցված եւ կշռադատված է, այսօր Սանկտ-Պետերբուրգում հայտարարել է ՀՀ վարչապետ, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Տիգրան Սարգսյանը, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպումից հետո:

«Մեզ ոչ ոք Մաքսային միություն չի հրավիրել: Հայաստանի կողմից հօգուտ ՄՄ-ի որոշումը գիտակցված եւ կշռադատված էր», - ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով, այս որոշման հիմքում կանգնած է մի կողմից՝ պատմական փորձը, մյուս կողմից՝ սառը հաշվարկը, որն ուղղված է այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք լիովին համապատասխանում են Հայաստանի ազգային շահերին: Ընդ որում, նա հավելել է, որ ինտեգրացիոն միավորումները պետք է ձեւավորվեն տնտեսական, եւ ոչ թե քաղաքական նպատակներով: