«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Համաներմամբ ազատ կարձակվեն քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը, ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը և ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը։

 

Համաներում չի տարածվի մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի վրա։ Պայմանավորված նրանով, թե ի՞նչ պատժաչափ կնշանակվի քաղաքագետ Արկադի Վարդանյանի նկատմամբ, պարզ կդառնա, թե համաներման շնորհիվ որքանով կկրճատվի նրա ազատազրկման ժամկետը։ Իսկ խոտի դեզը այրելու մեջ մեղադրվող երիտասարդների ազատ արձակման հարցը կլուծվի դատավճռով։

 

Դատարանը նրանց նկատմամբ կկիրառի համաներում և դատարանի դահլիճից ազատ կարձակի։ Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը ազատ չի արձակվի, քանի որ համաներումը նրա նկատմամբ չի տարածվում։ Նրա մեղադրանքը ընդգրկված է համաներման 9-րդ կետի 7-րդ կետով նախատեսված սահմանափակումների մեջ»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: