«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ն արտահերթ ընթացակարգով երեկ սկսեց քննարկել ՀՀ անկախության 22-ամյակի առթիվ համաներման նախագիծը: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում սա երրորդ համաներումն է: Ընդ որում, երեքի հիմքում էլ ընկած են քաղաքական դրդապատճառներ: Միայն թե եթե առաջին երկու համաներումների քաղաքական ենթատեքստն ակնհայտ էր, և նպատակն այդպես մարտի 1-ի գործով քաղբանտարկյալներին ազատ արձակելն էր, ապա ներկայիս համաներման քաղաքական ենթատեքստն առաջին հայացքից չի երևում:

 

Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները, այս անգամ համաներում հայտարարելու քաղաքական շարժառիթները բոլորովին այլ են և վերաբերում են իշխանական թևի բանտարկյալներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս համաներումը կազդի նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի և այս գործով անցնող մյուս ներկայացուցիչների վրա:

 

Իսկ այդ անձինք, որոնց մեծամասնությունը ՀՀԿ-ականներ են, քիչ չեն՝ մոտ 20-30 հոգի: Միայն Վ. Խաչիկյանի հետ նույն քրեական գործով ամբաստանյալի աթոռին նստած է 12 հոգի: Բայց կան նաև անձինք, որոնց գործով դատաքննությունը տեղի է ունեցել առանձին, նրանք արդեն իսկ դատապարտվել են պատժի»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: