Այսօր ժամը 15.28-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Արզումանյան 16/1 շենքի մոտակայքում հայտնաբերվել է պայթուցիկ սարք:

ԱԻՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Փրկարարական ջոկատի սակրավորները հայտնաբերված ականանետի արկը տեղափոխել են անվտանգ տարածք, ապա՝ ժապավենով սահմանազատել և փոխանցել դեպքի վայր ժամանած ՀՀ ՊՆ սակրավորներին: