«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պռոշյան համայնքի սպանված ղեկավար Հրաչ Մուրադյանի եղբոր որդին՝ Հակոբ Մուրադյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ինչպես իր հորեղբոր սպանությունը, այնպես էլ սպանությունից հետո գյուղում ստեղծված զզվելի իրավիճակը մարզպետի թույլտվությամբ է եղել: «Առանց մարզպետի բան չի լինի, մարզպետի ճտերը առանց նրա որևէ բան չեն կարող անել»,-ասել է Հակոբը՝ հավելելով, որ հորեղբոր սպանությունը պետք է բացահայտվի, քանի որ գյուղում ամենաթողության մթնոլորտը չի ցրվում: Նա ուշադրություն է հրավիրել ոչ պակաս կարևոր հանգամանքի վրա.

 

«Գնացե՛ք, նորանշանակ գյուղապետ Արթուր Մուրադյանին հարցրե՛ք՝ ավագանին հաստատե՞լ է իր թեկնածությունը: Ո՛չ, իհարկե, չի հաստատել»: Իսկ ահա Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով իր դեմ հնչեցված մեղադրանքներին, ասել է. «Վե՛րջ տվեք, գյուղապետի սպանությունը մարզպետի թույլտվությա՞մբ, ա՛յ քեզ բան»: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: