«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրում է. «1659 թվականին՝ Անգլիայի, Շոտլանդիայի և Իոլանդիայի. լորդ-պրոտեկտոր Օլիվեր Կրոմվելի մահվանից մեկ տարի անց, նրա դիակը հանեցին գերեզմանից, կախեցին, իսկ այնուհետև քառատեցին:

 

Այդպես էին Անգլիայում ավանդաբար պատ­ժում հայրենիքի դավաճաններին: Նրանից առաջ Բրիտանիան ղեկավարում էր թագավոր Կարլ Աոաջինը, որին, սակայն, 1649 թվականին Կրոմվելի կողմնակիցները դատեցին՝ գտնելով, որ նա դավաճան Է և հայրենիքի թշնամի, և գլխատե­ցին: Ճիշտ Է, դրանից հետո գլուխը կտրեցին մարմնին (ինչը արգելված Էր օրենբով), որպեսզի մարդավարի թաղեն: Կրոմվելի դիակի նկատմամբ անգլիացիներն այդքան բարյացակամ չգտնվեցին և օրենբի տառին համապատասխան՝ մարմինը թաղեցին աոանց գլխի, իսկ գլուխը ցուցադրում Էին՝ որպես դավաճանության նմուշ:

 

Միայն 1960 թվականին թաղեցին նաև գլուխը: Այսօր թե՛ Կարլ Աոաջինին, թե՛ Կրոմվելին անգ­լիացիները հարգում և մեծարում են որպես պատ­մական դեմքերի: Մի քանի դար պահանջվեց, որ­պեսզի նրանք հասկանան՝ պետք չէ շտապել և այսօրվա քաղաքական կոնյունկտուրայի կամ անձ­նական նեղվածության տեսանկյունից գնահատել այս կամ այն գործչի արարքները, պատմական անցքերը:

 

Պետք չէ շտապել՝ շատ ավելի խելա­միտ է սպասել, մինչև անձնական հարաբերու­թյունների ու աթոռակռվի ամբողջ տիղմը նստի, և հետո կմնա միայն մերկ փաստերի շարանը (համենայնդեպս, ցանկալի է, որ մնա): Անգլիացիները դարեր անընդմեջ պետություն են ունեցել, և այդ առումով նրանց գործը հեշտ է: Մենք մեծ ընդմի­ջումից հետո պետություն ունեցանք միայն 20-րդ դարում՝ ուրեմն պիտի հաշվի աոնենք թե եվրո­պացիների և թե մեր համեստ փորձը: 

 

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում: