Հոկտեմբերի 2-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Ոսկետափ գյուղից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Հովհաննես Ու.-ին:

 

Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը: Հովհաննեսը հուլիսի 17-ից հետախուզվում էր ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքի իրավապահների կողմից հեղինակային իրավունքի խախտման մեղադրանքով: