Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիտվան (ով ներկայումս նախագահում է ԵՄ-ում) տեսականորեն կարող էր շրջափակել Ռուսաստանի ու Կալինինգրադի մարզի միջև ավտոմոբիլային ու երկաթուղային հաղորդակցությունը՝ ի պատասխան լիտվացի փոխադրողների հանդեպ Ռուսաստանի գործողությունների, սակայն նա չի առաջնորդվում նման մեթոդներով:

Այս մասին երեկ հայտարարել է Լիտվայի նախագահ Լինաս Լինկյավիչուսը: Լիտվական կողմի տվյալներով՝ օգոստոսի 30-ից ռուսական կողմը Լիտվայի ու Կալինինգրադի մարզի միջև սահմանային ացնակետում սկսել է խստորեն ստուգման ենթարկել Լիտվայում գրանցված, երկկու ուղղություններով երթևեկող մարդատար ավտոմեքենաները, իսկ սեպտեմբերի 11-ից՝ նաև Լիտվա ուղևորվող բեռնատարները: Լիտվայի ԱԳՆ-ը երկու անգամ բողոք է հայտնել Ռուսաստանին՝ կապված ստեղծված իրավիճակի հետ:

Լիտվացի բեռնափոխադրողները հայտարարել են, որ Ռուսաստանի մաքսային ծառայության աշխատակիցները երեքշաբթի չեղյալ են հայտարարել լիտվական համարներով բեռնատարների նկատմամբ խտրական միջոցները: Ի պատասխան Reuters լրատվական գործակալության այն հարցին, թե արդյոք Լիտվան կարո՞ղ է պատասխանել նույն միջոցներով՝ Լինկյավիչուսը հայտարարել է. «Ինչպես դուք գիտեք, Կալինինգրադի տարածաշրջանը մեկուսացված է, մեկուսացված է աշխարհագրական տեսանկյունից: Դրա համար էլ մենք նույնպես կարող էինք կիրառել մի շարք սահմանափակող միջոցներ:

Մենք կարող էինք մեր հայեցողությամբ արգելափակել երկաթուղային հաղորդակցությունը, ինչպես նաև ապրանքների մատակարարումը: Տեսականորեն դա հնարավոր է, թեև դա չի քննարկվել: Մենք այլ կարծիք ունենք, դա մեր մեթոդը չէ»: