Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը շահագործող Tepco ընկերությունը հայտնել է, որ ռադիոակտիվ ջրերի համար նախատեսված ռեզերվուարներն արդեն լցվել են, և ավելցուկը, հավանաբար, լցվում է օվկիանոս։ Ընկերության տվյալներով «Ֆուկուսիմա 1»-ից, որը 2011-ի հզոր երկրաշարժի հետևանքով վթարի էր ենթարկվել, օվկիանոս է լցվել մոտ 430 լիտր ջուր։
Վերջերս արտահոսքերը շատացել են։ Այդ ջուրն անհրաժեշտ է ռեակտորները սառեցնելու համար։