Թուրքական կառավարության կազմած և վարչապետ Էրդողանի ներկայացրած ժողովրդավարացման փաթեթում ատելության և խտրականության դրսևորումներին վերաբերողկետը կամրագրվի Թուրքիայի քրեական օրենսգրքում: Այս մասին գրում է ermenihaber.am-ը և հավելում.

 

Ըստ թուրքական «Զաման» պարբերականի' այս կետի կարևորությունը կայանում է նրանում, որ մեծապես կազդի երկրի առօրյա կյանքի վրա: Անհատի կրոնի, լեզվի, դավանանքի, էթնիկ պատկանելության, սեռի, սեռական կողմնորոշման, մաշկի գույնի, հավատքի, քաղաքական նախընտությունների, աշխարհայացքի, ապրելակերպի ուղղակիորեն թիրախավորումը կհամարվի ատելության ևխտրականության հիման վրա կատարվող հանցագործություն: Նման հանցագործությանհամար կարող է սահմանվել 1-ից մինչև 3 տարվա բանտարկություն:

 

Բացի այդ, ատելության հողի վրա սպանության, դիտավորյալ վնասվածքհասցնելու, սպառնալու, վիրավորելու, սեռական ոտնձգությունների, ունեցվածքին ևպաշտամունքի վայրերին վնաս հասցնելու և նմանատիպ մոտ 20 հանցագործությունների դեպքում էլ պատիժ կսահմանվի:

 

Հետևաբար, ինչ-որ մեկին «հայի ծնունդ», «կողտոտ քուրդ», «կողտոտ անհավատ», «գող ցիգան», «փիս թուրք» ասողը կպատժվի ատելության հողի վրա հանցագործություն գործելու մեղադրանքով: Նույն կերպ հանցանք կհամարվեն այնպիսի վիրավորական արտահայտությունների դիտավորյալ կիրառումը, որոնք կարվեն ատելության ևխտրականության հողի վրա, ինչպես օրինակ՝ «եզդի, նեգր, կույր, կաղ, հետամնաց,կարմրագլուխ»: Գլխաշորավոր կանանց «սև կին», «նինջա» բառերով վիրավորանքընույնպես կդիտարկվի որպես հանցանք:

 

Թուրքական կայքը հայտնում է, որ վերոնշյալ արտահայտություններից շատերը քրեականօրենսգրքով արդեն իսկ համարվում են հանցանք և դրանց համար նախատեսվում է 1-2տարվա ազատազրկում: Սակայն, այս առումով ժողովրդավարացման փաթեթում տեղ գտածառանձնահատկությունն այն է, որ հանցանքը ատելության և խտրականության հիմքի վրաանելու դեպքում պատիժաչափը ավելանում է՝ նախատեսելով մինչև 3 տարվաազատազրկում: Ապրելակերպի նկատմամբ հարգանքն էլ կերաշխավորվի՝ առաջին անգամամրագրվելով Թուրքիայի քրեական օրենսգրքում:

 

Իսկ գլխաշորավոր կանայք իրավունք կուենան իրենց աշխատանքի վայրերում գլխաշոր կրել: Եթե կազմակերպության ղեկավարը արգելի իր աշխատակցին գլխաշոր կրել, ապա դա նույնպես կհամարվի խտրականության ցուցաբերում և բնականաբար, կպատժվի: