Նիգերիայի տնտեսական մայրաքաղաք Լագոսի օդանավակայանում վայրէջք կատարելիս ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, գրում է Взгляд-ը:

 

Դեպքի վայր են շտապել հրշեջ մեքենաները: Դեռևս պարզ չէ ինքնաթիռի տեսակը:

 

«Սինհուա» գործակալության տեղեկություններով՝ մահացել է առնվազն երկու մարդ: 30-տեղանոց ինքնաթիռում գտնվել է 20 մարդ:

 

Վթարի մանրամասները հայտնի չեն: Որոշ տվյալներով՝ ինքնաթիռը վայր է ընկել թռիչքից անմիջապես հետո, իսկ այլ տեղեկություններով՝ վայրէջք կատարելիս: