Այն, որ հնարավոր չէ բարձրացնել ԱՄՆ արտաքին պարտքի «վերին շեմը», ավելի մեծ սպառնալիք է համաշխարհային տնտեսությանը, քան այժմյան կառավարական ճգնաժամը, այս մասին հայտարարել է ԱՄՀ կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը: Նա նշել, որ արտաքին պարտքի վերաբերյալ համաձայնությունը «չափազանց կարևոր է»: 
ԱՄՆ գանձապետարանը հաստատել է Լագադրի եզրակացությունները: Ֆինանսների նախարարությունը գտնում է, որ ԱՄՆ էկոնոմիկայի դեֆոլտը, որ համաձայնության բացակայության պայմաններում կարող է տեղի ունենալ արդեն հոկտեմբերի 17-ին, կարող է հանգեցնել նրան, որ «վարկային շուկաները կսառեցվեն, դոլարը կարժեզրկվի, իսկ տոկոսադրույքներն ԱՄՆ-ում կբարձրանան: 
Ստեղծված իրավիճակում նախագահ Օբաման չեղյալ է հայտարարել նախատեսվող շրջագայությունն Ասիայի երկրներով: