ԱՄՆ-ի և Եվրամիության միջև ազատ առևտրի համաձայնության մասին բանակցությունները հետաձգվել են ամերիկյան կառավարության գործունեության մասնակի դադարեցման պատճառով. գրում է BBC-ն:

 

ԱՄՆ-ի պատվիրակությունը եկող շաբաթ պետք է ժամաներ Բրյուսել` երկկողմ հարաբերությունների բարելավմանն ուղղված համաձայնագիրը քննարկելու:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չեղյալ էր հայտարարել դեպի Ասիա սպասվող իր ճանապարհորդությունը, որի շրջանակներում կայանալիք Ասիա-խաղաօվկիանոսյան գագաթնաժողովի շրջանակներում ակնկալվում էր նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

 

ԱՄՆ-ի պետական գերատեսչությունները երեքշաբթի օրվանից իրականացնում են միայն առաջնային կարևորության գործողություններ, քանի որ կոնգրեսականները չեն կարողացել բյուջեի հարցում համաձայնության գալ Օբամայի հետ: