Հոկտեմբերի 6-ին, ժամը 02.38-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Դիլիջան քաղաքի Մյանսիկյան փողոցի սկզբնամասում այրվում է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.57-ին, մարվել՝ 03.08-ին:

 

Այրվել են Ռ. Ա.-ին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի 47RV444 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, ցուցիչների վահանակը և առջևի երկու անվադողը: