Նարեկը երկու տարի ծառայել էր, ընդհամենը 20 օր էր մնացել, որ տուն դառնար: Ընտանիքի միակ արու զավակն էր՝ Նարեկի մեջ 85 ամյա պապի հավատն էր պահված.

 

«2005 թվի մայիսի 5-ին զանգում են, թե եկեք Ձեր դիակը տարեք»,-Henaran.am-ին պատմեց հորաքույրը:

 

Պաշտոնական վարկածի համաձայն՝ Նարեկը մտել է բենզինի 2 տոննա կշռող տարայի մեջ, և չկարողանալով դուրս գալ՝ խեղդամահ է եղել: Տարայի մեջ գրեթե բենզին չի եղել, բայց «իբր ցանկացել է գողանալ և վաճառել վառելանյութը՝ մայիսի 9-ը նշելու համար»:

 

Հարազատները համոզված են, որ 2 տոննա բենզինի գողությունը թաքցնելու նպատակով տղային սպանել են, դիտավորյալ խեղդելով՝ «բենզինի բակի» մեջ: Այդ մասին պատահաբար խոսել է նաև տաքսու վարորդը, որ պատմել է, թե ինչպես իր ուղևորներից մեկը հոգեպես վատ զգալով' խոստովանել է իր ծառայակից ընկերոջը բենզինի տարայի մեջ փակելու մասին:

 

«Ալավերդյան Վլադը Նարեկի մտերիմ ընկերն էր, մինչև հիմա համոզված ենք, որ նրա մատը խառն է այդ գործի մեջ: Նախաքննությունը ոնց ավարտվեց չգիտենք: Անգամ իրավահաջորդ չեն ճանաչել: Կեղծ դատաքննության արդյունքում շեշտվել է, որ դժբախտ պատահար է տեղի ունեցել»,-ասաց Սուսաննա Գալստյանը:

 

 

Մանրամասները՝  տեսանյութում: