Եգիպտոսում կիրակի օրը նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվել է 51 մարդ. տեղեկացնում է Reuters-ը:

 

Ավելի քան 240 մարդ վիրավոր է: Ոստիկանությունը հայտնում է 423 ցուցարարի ձերբակալության մասին: Միայն Կահիրեում բախումների արդյունքում զոհվել է 40 մարդ:

 

«Մուսուլման եղբայրներ»-ը կոչ են անում իրենց համախոհներին երեքշաբթի օրը նոր բողոքի ակցիաներ կազմակերպել: