Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնական թաղամասերը երեկ' հոկտեմբերի 6-ին, ռմբակոծություն են ենթարկվել: Այս մասին Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:

 

Վերջինս տեղեկացրեց, որ ռմբակոծության հետևանքով զոհվել է հայազգի Հովիկ Պոկոմուշյանը: Տարիքի մասին տվյալներ չկան:

 

Նշենք, որ ավելի վաղ ականային հարձակման էր ենթարկվել նաև այն շրջանը, որտեղ տեղակայված են օտարեկրյա դեսպանատներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները: