Աթենքի դատարանը Հունաստանի պաշտպանության նախկին նախարար Ակիս Ցոխաձոպուլոսին մեղավոր է ճանաչել փողերի լվացման գործում: Դատավճիռը կհայտարարվի երեքշաբթի:

Նրան կասկածում էին ռուսական հրթիռներ և գերմանական սուզանավեր գնելու համար կաշառք ստանալու մեջ: Բացի այդ, Ցոխաձոպուլոսը շվեյցարական բանկերում առկա հաշիվների և օֆշորային ընկերությունների միջոցով փողերի լվացման բարդ համակարգ էր կազմակերպել:

Դատարանը մեղավոր է ճանաչել նաև նախկին նախարարի կնոջը, նախկին կնոջն ու դստերը, ինչպես նաև մի շարք բիզնես գործընկերների:

Նշենք, որ Ցոխաձոպուլոսը, 25 տարիների ընթացքում տարբեր պաշտոններ զբաղեցնելով, արդեն մեկ անգամ դատապարտվել է 8 տարվա ազատազրկման' եկամուտների կեղծ հաշվետվություն ներկայացնելու համար: