«ՉԻ» տեղեկություններով՝ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը Սերժ Սարգսյանի բարկությունը մեղմելու համար որոշել է իշխանական վերնախավին ԵԽԽՎ-ում ծավալված իրադարձությունների մեկնաբանման նոր «վերսիա» մատուցել։ Բանն այն է, որ վերջինս բոլորին համոզում է՝ եթե ինքը ձայնի իրավունք չտար Փոստանջյանին, ապա վերջինս նույն հարցը տալու էր, սակայն արդեն իր քաղաքական խմբի՝ ԵԺԿ–ի անունից։ Ավելին՝ Դավիթ Հարությունյանն իր քայլը ներկայացրել է գրեթե անձնազոհ հերոսություն. ավելի լավ է ազգային պատվիրակության անունից մի անկանխատեսելի հարց հնչի, քան ԵԽԽՎ քաղաքական ամենամեծ խմբակցության անունից։

 

Բանն այն է, սակայն, որ սովորաբար ազգային պատվիրակության ներկայացուցիչը իրավունք չի ստանում իր խմբի անունից հարց ուղղել այն դեպքերում, եթե ելույթ ունեցողը իր երկրի նախագահն է։ Ի դեպ՝ անկախ այս ամենից, նշենք, որ ԵԽԽՎ ցանկացած քաղաքական խումբ նախապես քննարկում է ոչ միայն թե ո՞վ է խմբի անունից հարց տալու, այլ նաև թե ի՞նչ հարց է հնչելու։ Եվ միայն այն դեպքում, երբ խմբում լինում է կոնսենսուս հարցի վերաբերյալ, նոր միայն խմբի անդամը իրավունք է ստանում խմբի անունից հարց ուղղել։ Այնպես որ, Դավիթ Հարությունյանը կարող է այդ հեքիաթները պատմել ում ցանկանա, միայն թե ոչ Սերժ Սարգսյանին ու նրա շրջապատին։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: