ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8-11-ը աշխատանքային այցով կգտնվի Սանկտ Պետերբուրգում, որտեղ կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին:

 

Ըստ ԱԺ փոխնախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ այցի շրջանակում նախատեսվում է ԱԺ փոխնախագահի և ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևի հանդիպումը Տավրիկյան պալատում:

 

Հոկտեմբերի 11-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կմասնակցի հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված միջոցառմանը: