Անցած գիշեր Քարակերտի մոտակայքում երկաթուղային վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով վթարված գնացքի վագոնները շարունակում են մնալ երկաթգծերին, իսկ ճանապարհը ոչ երթեւեկելի է: Գնացքով վառելանյութ են տեղափոխել, 4-5 վագոն, որոնք շարունակում են մնալ երկաթգծերին, բեռնված են մետաղաձողերով: Տեղում աշխատել է ռուս եւ հայ երկաթուղայիններից բաղկացած խումբը: Աշխատակիցները փորձում են հեռացնել վագոնները ճանապարհից եւ վերականգնել երկաթուղու բնականոն գործունեությունը: