shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 20 –րդ կմ հատվածում՝ Արծվի արձանի մոտ, բախվել են՝ Երևանի բնակիչ, 56-ամյա Աշոտ Բադալյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 64 ՍՕ 247 համարանիշի, Սևան քաղաքի բնակիչ, 55-ամյա Ջիվան Սիմոնյանի վարած Mercedes C 180 մակնիշի 07 ՏՕ 401 համարանիշի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի բնակիչ, 29-ամյա Ավագ Սարգսյանի վարած Opel մակնիշի 11 ՏՏ 764 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի ստացել է թեթև մարմնական վնասվածք, ով՝ ըստ տեղեկությունների, դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադի կողմից առաջին օգնությունն ստանալուց հետո հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց:

Այս պահին վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Տեղում աշխատում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժանմունքի քննիչները: