«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրում է. «Արարատի արդեն նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ) երեկ «Ժոդովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով իր հրաժարականի թեմային, ասաց, որ ներկայացրած դիմումը պայմանավորված չէ մարզում հայտնաբերված դիզվառելիքի անհետացմամբ, այլ խնդիրն ընդամենը իր տարիքն է. «66 տարեկան եմ, 67-ի շեմին եմ ու նպատակահարմար եմ գտել դուրս գալ»։

 

Այս խոսքերն ուշագրավ են այն առումով, որ դեռևս հոկտեմբերի 1-ին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, նույն Էդիկ Բարսեղյանը, անդրադառնալով Արարատի մարզում կատարված յուրացումների թեմային, ասել էր, թե երբ դատարանը կայացնի իր վերջնական վճիռը, ինքը կորոշի, թե ինչ ճակատագրի արժանացնի 16 համայնքապետերին։ Սակայն շաբաթը ուրբաթից շուտ եկավ և մարզպետը չհասցրեց գյուղապետերին պատժել։ Անձամբ պատժվեց»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: