Այսօր՝ ժամը 12.13-ին, ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկի խճուղու և Շահումյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:

 

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

 

Դեռևս չբացահայտված հանգամանքներում իրար են բախվել Ա.Մ.-ի վարած «Օպել Վեկտրա, Ս.Ս.-ի վարած «Մազդա» և Գ.Հ.-ի վարած «Միցուբիշի Գրանդ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա.Մ.-ն ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ:

 

Հրշեջ-փրկարարները տուժածին տեղափոխել են Վայք քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: