Հրապարակվել են Ադրբեջանի ընտրությունների "exit-poll"-ի արդյունքները: Ըստ այդ արդյունքների' Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթում է ընտրություններում' հավաքելով քվեների 83,89 %-ը: Իսկ նրա հիմնական մրցակից, միակ ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլին, ըստ այդ տվյալների, հավաքել է ձայների ընդամենը 8,20%-ը:

Հիշեցնենք, որ հարցմանը մասնակցել է քվեարկությանը մասնակցած յուրաքանչյուր տասներորդ ընտրողը: Հավելենք, որ հիմնականում Ադրբեջանի ԿԸՀ տվյալները եւ exit-poll-ի արդյունքները համընկնում են: