Վաղը կառավարության նիստում կնշանակվի Արարատի նոր մարզպետը: Այդ պաշտոնին նշանակվել է ՀՀ նախկին գյուղնախարար Արամայիս Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ նա նախարար է աշխատել ՀՅԴ քվոտայով, 2008-2009 թվականներին: Մինչ այդ, նա պատգամավոր էր ընտրվել ՀՅԴ ցուցակով: Նրա եղբայրը՝ Արա Գրիգորյանը, Ազգային ժողովի պատգամավոր է: Գրիգորյաններին է պատկանում Ավշարի օղու կոմբինատը:
Նախկին մարզպետը՝ Էդիկ Բարսեղյանը, այսօր հրաժեշտ է տվել մարզպետարանի աշխատակիցներին: Նա իր պաշտոնանկության մասին իմացել էր անակնկալ, Ջերմուկում, Սերժ Սարգսյանից, ով մասնակցում էր համայնքների համաժողովին: Սերժ Սարգսյանը համաժողովի հենց սկզբում հայտարարել էր, որ Էդիկ Բարսեղյանն ազատված է աշխատանքից իր դիմումի համաձայն, ինչը Բարսեղյանի համար եղել է անակնկալ:
Ի դեպ, Բարսեղյանը հարգանք է վայելել իր աշխատակիցների շրջանում, եւ կարծես թե շահեկանորեն տարբերվել է մյուս մարզպետներից: