«Ես տեսնում եմ, որ մեր Երևանը օր օրի սիրունանում է, գեղեցկանում է, այն հյուրեր էլ, որ գալիս են մեր քաղաք, այդ մասին միշտ ասում են»,- HayNews.am–ի հետ զրույցում ասաց ԱԻ նախարար, բնիկ երևանցի Արմեն Երիցյանը:

Սակայն նախարարն ասաց, որ կարծում է, որ Երևանում կատարվելիք աշխատանքներ շատ կան, չնայած այսօրվա քաղաքապետը իր առջև դրված պահանջները շատ լավ կատարում է:

Այն դիտարկմանը' Էրեբունի–Երևան տոնակատարությունների համար ծախսված 200 մլն դրամը շատ երևանցիներ անտեղի են համարում' շեշտելով, որ Երևանում այդ գումարով որոշակի խնդիրներ կարող էին լուծել, Արմեն Երիցյանը նկատեց. «Գիտեք յուրաքանչյուր տոնին կարելի է անուն դնել, բայց մենք պետք է տոնենք ու հպարտանք մեր Երևանով: Կարծում եմ այդ գումարները քամուն չեն տալու ,այլ սիրուն միջոցառումներ են անցկացնելու»:

Հարցին, թե Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ դուք ասում էիք, որ երևանցու թասիբն է պակասել, երևանցու կերպարն է կորել հնարավոր է արդյո՞ք Ձեր պատկերացրած կերպարը տեսնենք ապագայում, Արմեն Երիցյանը շատ կարճ պատասխան տվեց. «Ընտրեիք, կտեսնեիք»: