«Պարզ էր, որ այդ ձևով, այդ լսարանի առաջ արված հարցդրումը ավելի շահեկան վիճակի մեջ դրեց Սերժ Սարգսյանին, քան հարց տվողին»-, HayNews.am–ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանն' անդրադառնալով ԵԽԽՎ–ում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի հնչեցրած հարցին:
Ըստ Արմեն Ռուստամյանի' շատ կարևոր է ԵԽԽՎ-ի ամբիոնից խոսելու հնարավորություն ունենալ' մանավանդ ընդդիմությունը համար, քանի որ որքան բարձր է ամբիոնը, այնքան պատասխանատվությունն է մեծ. «Պետք է կարողանալ 10 չափել, մեկ կտրել,որը խոցելի չդարձնի հայտարություն անողին»:

Ընդդիմության ներկայացուցիչներն ասում էին, որ քաղաքական հասուն հարց պետք է հնչեցվեր դիտարկմանը Արմեն Ռուստամյանն արձագանքեց, թե իր ելույթում Սերժ Սարգսյանը ներքին կյանքին վերաբերող բաները շատ գունագեղ է ներկայացնում, որի հետ ինքը համաձայն չէ. «Եթե հարց տայի, հենց այդ մասով կտայի ու կասեի, որ այդպես չի: Ի վերջո ԵԽԽվ–ում ի՞նչ է կատարվում: Իշխանությունը ներկայացնում է իր մոտեցումները ավելի գունեղ ձևով, ընդդիմության տված գնահատականները չեն համապատասխանում իշխանության տված գնահատականներին: Իսկ ԵԽԽՎ –ն էլ պետք է պարզապես արբիտրի դերում լինի' անաչառ ու անկողմնակալ ձևով գնահատելով»:

Ռուստամյանը նշեց նաև, որ դեմ է այն տեսակետին, որ կեղտոտ սպիտակեղենը չպետք է դրսում լվանալ. «Այդ ծայրահեղ մոտեցումը կարող է բերել նրան, որ քննադատական որևէ խոսք չի հնչի, բայց ԵԽԽՎ-ի գլխավոր արժեքներից մեկը հենց բազմակարծությունն է»: