Տիգրան Առաքելյանի և մյուսների գործով դատաքն­նությունը երեկ ավարտվեց: Պաշտպանական և մեղադրա­կան ճառերը հնչեցին: Նիստն անցավ լարված՝ դահլիճից վիրավորական վանկարկումներ հնչեցին մեղադ­րող Հակոբ Մարտիրոսյանի հասցեին, ով այս գործով ստանձնել է իշխանությունների որոշ­ումն իրականացնելու ծանր բեռը:

«Հրապարակ» օրաթերթի աղբ­յուրներն ասում են, որ Մարտիրոսյանին այս գործով մեղադրանքը պաշտպանելու ուղար­կելու որոշումն անսպասելի է եղել բոլորի, հատկապես իր համար:

Այս համակարգում ըն­դունված է «փչացնել» բոլոր չվարկաբեկված­ներին, որ ոչ ոք մյուսների հանդեպ առավելու­թյուն չունենա: Ի դեպ, Հ. Մարտիրոսյանն Արագածոտնի դատախազն է: