Բաքվում մոտ 5.000 ընդդիմադիր բողոքում է նախագահական ընտրությունների արդյունքի դեմ, ըստ որի Ադրբեջանի նախագահի պաշտոնում 3-րդ անգամ վերընտրվել է Իլհամ Ալիևը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով ИТАР-ТАСС-ին:

Ցուցարարները հայտարարել են, որ ընտրությունները չեն եղել ազատ և ժողովրդավարական, ինչպես նաև ուղեկցվել են զանգվածային ընտրակեղծիքներով: Բացի այդ, դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի կողմից նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլին նշել է, որ ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները և կփորձի հասնել դրանց չեղյալ հայտարարվելուն: Բողոքի ցույցի արդյունքում ընդունվել է համապատասխան հռչակագիր:

Ըստ նախնական տվյալների, ցուցարարների և ոստիկանների բախումների արդյունքում ձերբակալվել է 8 մարդ: