Հոկտեմբերի 13-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «MVM» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 166-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: