Հոկտեմբերի 13-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ», «Իսուզու» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: