«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը ներկա է գտնվելու Իտալիա-Հայաստան աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպմանը:

Մասնագետը մասնավորապես նշել է, որ ցանկանում է այդ խաղից հաճույք ստանալ:

«Մտադիր եմ ներկա գտնվել Իտալիայի խաղին: Սա առաջին անգամ կլինի, երբ ես «Սան Պաոլո» մարզադաշտ կգնամ որպես հանդիսական: Հույս ունեմ հաճույք ստանալ խաղից: Մեր երկրպագուներն այս մրցաշրջանում արդեն ցույց են տվել, թե ինչ է նշանակում երկրպագել թիմին»,-Բենիտեսի խոսքը մեջբերում է Sportmole-ն։