ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ Սահակ Հարությունյանի և նույն բաժանմունքի առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանի կողմից նախնական համաձայնությամբ և շորթմամբ' ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասով տուգանքի դատապարտված Բ. Բ.-ի նկատմամբ համաներում կիրառելու գործընթացը կազմակերպելու համար 400 000 ՀՀ դրամ կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ:

 

Սահակ Հարությունյանը և Ալեքսանդր Խաչատրյանը ձերբակալվել են:

 

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: