Թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Երիտասարդ թուրքերի' մարդկության դեմ կատարած հանցագործությունը. Հայոց ցեղասպանությունը և էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում» աշխատությունը արժանացել է Մերձավոր Արևելքի ուսումնասիրոթյունների միության (Middle East Studies Association-MESA ) լավագույն գիրք մրցանակին: Աքչամը մրցանակը նվիրել է հայտնի հայ գիտնականներ Վահագն Դադրյանին և Ռիչարդ Հովհաննիսյանին: 

 

Ընտրող հանձնաժողովը մրցանակը Աքչամին հանձնելու վերաբերյալ ասել է. «Մինչև այսօր Հայոց ցեղասպանության մասին եղած ամենահզոր պատմական թեզը ներկայացնող շատ ազդեցիկ գիտական աշխատատություն է:»:

 

Թաներ Աքչամն էլ նշել է. «Իրականում, Հայոց ցեղասպանության վերաբեյալ գրված գրքին մրցանակ հանձնելով' MESA-ն գուցեև հայտնում է, որ արդեն Օսմանյան պատմագրության մի շրջան ավատվել է»: