Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Մոսկվայում Բիրյուլյովոյի բախումներից հետո ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունը գնահատել է որպես ազգային խտրականության դրսևորում. գրում է Интерфакс-ը:


«Ռուսական ոստիկանության կողմից սպանության մեղավորին որոնելու պատճառով ավելի քան հազար ներգաղթյալներին ձերբակալելն ազգային խտրականության դրսևորում էր և ակնհայտորեն հակաօրինական բնույթ էր կրում»,-հայտարարել է Amnesty International-ի ռուսական ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Նիկիտինը:

 

Amnesty International-ի տարածած հայտարարության մեջ նշված է, որ ներգաղթյալները ծայրահեղ աջակողմյան խմբավորումների հարձակման հիմնական թիրախն են հանդիսանում, և Մոսկվայում արդեն քսենոֆոբ տրամադրություններ են նկատվում:

 

«Ոստիկանության գործողություններն ակնհայտ ցուցադրական բնույթ էին կրում և օրինական հիմնավորում չունեին: Կատարվածին նման կերպով արձագանքելը միայն բորբոքում է երկրում քսենոֆոբ տրամադրությունները»,-ասված է հայտարարության մեջ: