Իտալիա-Հայաստան' աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումից հետո Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Ալեսանդրո Ֆլորենցին նշել է.

«Խաղը չսկսվեց այնպես, ինչպես պլանավորել էինք, արդյունքում' շատ արագ գոլ բաց թողեցինք: Կարծում եմ' հաշիվը չի համապատասխանում խաղին: Երկրպագուները մեծ դեր խաղացին, և փորձեցինք նրանց արժանին մատուցել։ Ցավոք, մեզ մոտ դա չհաջողվեց, ինչի համար հիասթափված ենք: Այդ հաշիվը մեզ հնարավորություն չտվեց լինել բարձր հորիզոնականում, ինչն ամոթալի էր»,-ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է football-italia-ն:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: Իսկ Ֆլորենցին դարձավ իր թիմի առաջին գոլի հեղինակը: