Գրողների միությանը մոտ կանգնած MediaMall.am-ի աղբյուրները փոխանցեցին, որ այսօր ավարտվել է ՀԳՄ նախագահի թեկնածություն առաջադրվելու ժամկետը և իրենց թեկնածությունն են առաջադրել Էդուարդ Միլիտոնյանը, Հովիկ Հովեյանը և Դավիթ Սարգսյանը:

 

Զանգահարեցինք ՀԳՄ նախագահի թեկնածու Էդուարդ Միլիտոնյանին, ով նշեց, որ շատ հարգում է իր մրցակից թեկնածուներին: «Նրանք շատ լավ, հրաշալի մարդիկ են, գրականության վաստակավոր գործիչներ, մեր ընկերներն են»,- նշեց պարոն Միլիտոնյանը: Մեր հարցին, թե ում է համարում իր հիմնական մրցակից՝ ՀԳՄ նախագահի թեկնածուն նշեց, որ ոչ մեկին իրեն մրցակից չի համարում՝ այն իմաստով, որ բոլորը իրեն ճանաչում են, լավ գիտեն իր աշխատանքը: «Անգամ ուրախ եմ, որ կհնչեն ծրագրեր, կարծիքներ, որից Գրողների միությունը միայն կշահի»,- ամփոփեց Միլիտոնյանը: