Հոկտեմբերի 15-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Վարդենիս-Մարտունի ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Աուդի Ա-6» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:

 

«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: