Ավստրալական Walk Free Foundation իրավապաշտպան կազմակերպությունը կազմել է համաշխարհային ստրկության վարկանշային աղյուսակը: Ըստ Global Slavery Index 2013-ի` ցուցակում ընդգրկված է 162 երկիր: Ստրկությունն ավանդաբար սահմանվում է որպես անհատի կարգավիճակ, որի նկատմամբ իրականացվում են սեփականության իրավունքով դրսևորվող լիազորություններ: Global Slavery Index-ն ընդլայնել է այդ հասկացությունը` դրա մեջ ընդգրկելով նաև ժամանակակից ստրկության հասկացությունը, ինչպիսին է, օրինակ, վարկատուներից կախվածությունը և հարկադիր ամուսնություններ կնքելը:

 

Ըստ այդ վարկանշային աղյուսակի` Հայաստանը գտնվում է 57-րդ տեղում, ուր ստրկության մեջ է համարվում 11 հազար մարդ: Մեր հարևաններից մեզ մոտ են գտնվում Վրաստանն ու Ադրբեջանը' համապատասխանաբար 50-րդ և 51-րդ տեղերում: Ռուսաստանի դաշնությունը 47-րդն է, ուր ստրկության մեջ է համարվում 540 հազար մարդ:

 

Ստրկության վարկանշային աղյուսակում առաջին տեղը սզբաղեցնում է Մավրիտանիան, որին հաջորդում է Հաիթին, Պակիստանը, Հնդկաստանը, Նեպալը, Մոլդովան, Բենինը, Կոտ Դ'Իվուարը, Գամբիան և Գաբոնը:
Հետաքրքրական է, որ Մոլդովան միակ հետխորհրդային պետությունն է, որ հայտնվել է «ստրկատեր» պետությունների թոփ տասնյակում:

 

Իսկ ցուցակը եզրափակում են այն երկները, որտեղ ստրկությունը գրեթե բացակայում է, ինչպիսիք են Իսլանդիան, Իռլանդիան և Մեծ Բրիտանիան, որոնք կիսել են ամենավերջին 160-րդ հորիզոնականը: Ամենաազատ երկրների տասնյակում են Դանիան, Ֆինլանդիան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան և Նոր Զելանդիան: