Ստրասբուրգում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցը Սերժ Սարգսյանին` կազինոյում խաղալու և 70մլն. պարտվելու վերաբերյալ, Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ որակել է որպես անդաստիարակ մարդու արարք:

 

Վերջինս նշել է, որ դրանք հերյուրանքներ են, իսկ ինքն էլ անլուրջ հայտարարություններ չի մեկնաբանում:

 

Լրագրողները վերջինիցս հետաքրքրվեցին նաև Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին։ Լևոն Սարգսյանը նշեց, որ այդ որոշումն իր համար անակնալ չի եղել:

 

«Ես տեղյակ չէի, ուղղակի մտածում էի, որ պետք է այդպես էլ լինի, որովհետև չեմ կարծում, որ մենք իրավունք ունենք այդքան հանգիստ, այդքան արագ փոխել անվտանգության համակարգը»,-ասաց նա: