ՀՀ կրթության և գիտռության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի Առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարության պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են եղել Առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դոկտոր Վիշվաս Մեհտան (պատվիրակության ղեկավար), Հնդկաստանի բժշկական խորհրդի նախագահ Դոկտոր Ռ.Կ. Շրիվաստավան և Հնդկաստանի բժշկական խորհրդի ղեկավար մարմնի անդամ Դոկտոր Ռաջա Բաբու Պանվարան:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են բժշկական կրթության որակավորումների փոխադարձ ճանաչման և Երևանի Պետական բժշկական համալասրանում սովորող հնդիկ ուսանողների ուսման և կեցության պայմաններին վերաբերող հարցերը:

 

Կարևորոելով հայ-հնդկական կրթական համագործակցությանը ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը՝ հույս է հայտնել, որ արդեն ձևավորված ավանդական կապերը նոր զարգացում կունենան: Նշելով, որ ԵՊԲՀ-ում այժմ ուսանում է շուրջ 700 հնդիկ ուսանող, սակայն Հնդկաստանում բժշկական կրթության պահանջարկն համեմտաբար ավելի մեծ է՝ հնդկական կողմը առաջարկ է ներկայացրել Հնդկաստանի քաղաքացիների համար բժշկական համալսարանի կրթական ծրագրերեն առավել մատչելի ու թափանցիկ դարձնել:

 

Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարություն առաջնային համարում է օտրաերկրյա դիմորդների և ուսոնողների ներգրավումը Հայաստանի բարձրագույն կրթության հաստատություններում և պատրաստ է քննարկել բոլոր հարցերն ու առաջարկվող արդյունավետ լուծման տարբերակները:

 

Ներկայացնելով մասնավորապես Հայաստանում բժշկական կրթության համակարգը՝ նախարարն ընդգծել է, որ գնի ու որակի համադրելիության տեսանկյունից Հայաստանի բժշկական կրթության համակարգն մրցունակներից մեկն է աշխարհում: